ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն
Նոր հույս անպտուղ ընտանիքներին. գիտնականները հայտնաբերել են բեղմնավորման համար պատասխանատու պրոտեինը. tert.am
![Նոր հույս անպտուղ ընտանիքներին. գիտնականները հայտնաբերել են բեղմնավորման համար պատասխանատու պրոտեինը. tert.am Նոր հույս անպտուղ ընտանիքներին. գիտնականները հայտնաբերել են բեղմնավորման համար պատասխանատու պրոտեինը. tert.am](up/article/big/file_28622_6646052.jpg)
Գաղտնիք չէ, որ բեղմնավորումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ձվաբջիջն ու սպերմատոզոիդը հանդիպում են, «ճանաչում» իրար, ինչից հետո սկսվում է սաղմի ձևավորման գործընթացը։
Սակայն այն, թե ինչպես են դրանք իրար «ճանաչում», մինչև վերջերս շարունակում էր գաղտնիք մնալ։ Ինչպես նշում է Al Arabiya-ն, այժմ բրիտանացի գիտնականները պարզել են, որ ձվաբջջի մակերեսին կա մի պրոտեին, որը փոխազդում է սպերմատոզոիդի վրա գտնվող Իզումո պրոտեինի հետ՝ թույլ տալով 2 բջիջներին միավորվել։
Գիտնականները ձվաբջջի նորահայտ պրոտեինն անվանել են Յունո՝ ի պատիվ պտղաբերության ու ամուսնության հին հռոմեական աստվածուհի Յունոնայի, իսկ արական պրոտեինը, որը հայտնաբերվել էր դեռևս 2005թ., կոչվում է Իզումո՝ ի պատիվ վերարտադրողականության ու ամուսնության ճապոնական աստծո։
Երկու պրոտեինների փոխազդեցության ուսումնասիրությունը դրական տեղաշարժ կապահովի զույգերի անպտղության բուժման, ինչպես նաև նոր, ավելի արդյունավետ հակաբեղմնավորիչների ստեղծման ոլորտներում։
![](images/calendar.png)
|
Կարդացեք նաև
![Յուրաքանչյուր ութերորոդ կին տառապում է անպտղությունից. գիտնականներ. 1in.am Յուրաքանչյուր ութերորոդ կին տառապում է անպտղությունից. գիտնականներ. 1in.am](up/article/small/file_41795_8004489.jpg)
Յուրաքանչյուր ութերորդ կին և յուրաքանչյուր տասներորդ տղամարդ տառապում է անպտղությունից կամ երեխայի բեղմնավորման հետ կապված լուրջ խնդիրներից: Այդ մասին հոդվածը հրապարակված է Human Reproduction պարբերականում...
![](images/calendar.png)
![Հնդկաստանում արագորեն տարածում է գտնում աշխարհում առաջին «երեխաների արտադրության ֆաբրիկան» Հնդկաստանում արագորեն տարածում է գտնում աշխարհում առաջին «երեխաների արտադրության ֆաբրիկան»](up/article/small/file_27403_2804600.jpg)
Հնդկաստանում ստեղծվել է աշխարհում առաջին հիվանդանոցը, որը մասնագիտացվել է կոմերցիոն սուրոգատ մայրության ուղղությամբ: Այս պահին այնտեղ գտնվում են մոտ 100 հղի կանայք, ովքեր տարբեր ամուսնական զույգերի համար...
![](images/calendar.png)
![Բացահայտվել է չբերության բուժման նոր բնական մեթոդ Բացահայտվել է չբերության բուժման նոր բնական մեթոդ](up/article/small/file_25976_7787567.jpg)
Ընտանիք կազմելը մեծ թվով զույգերի համար այնքան էլ հեշտ չէ, որքան ենթադրվում է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանաց մոտ գնալով նկատվում է չբերության աճ...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYwT24Bd' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403